Թբիլիսիում մահացած են գտել նախօրեին անհետացած ավստրալիացի Շանա Բրուկին:
Նրա անհետանալու մասին սոցիալական ցանցերում գրել էին ընկերները, հայտնել, որ երեկ կեսօրին կապի է դուրս եկել, օգնություն խնդրել, ասել, որ իր վրա հարձակվել են: Այսօր ողջ օրվա ընթացքում Վրաստանում բնակվող օտարերկրացիներից և նրանց տեղացի ընկերներից կազմված որոնողական խումբը զննել է Մթածմինդայի անտառի տարածքը, ուր մեկնել էր Բրուկը: Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ գտել են նշված վայրում, մարմինը ծածկված էր ճյուղերով և տերևներով:
Ավստրալիայի քաղաքացին, ով որպես անգլերենի ուսուցչուհի էր աշխատում Բաթումում , հանգստանալու նպատակով մեկ օրով Թբիլիսի էր եկել. վերջին անգամ նրան տեսել էին նախօրեին` 16:30-ի սահմաններում, երբ զբոսանքի էր մեկնել Մթածմինդա լեռ:
Ավելի վաղ գրել էինք`
Վրաստանում կորել է Ավստրալիայի քաղաքացի, ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել