Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է է կորոնավիրուսով վարակման 3,196 նոր դեպք, ապաքինվել է 1177 մարդ, մահացել 27-ը:
Վերջին մեկ օրում արվել է 41,965 թեստ` 24,659 արագ հակագենի և 17,306 PCR:
Նոր վարակների աշխարհագրությունը.
Թբիլիսի` 1487
Աջարիա` 517
Իմերեթի` 315
Քվեմո Քարթլի` 153
Շիդա Քարթլի` 148
Գուրիա` 78
Սամեգրելո-Զեմո Սվանեթի` 157
Կախեթի` 202
Մցխեթա-Մթիանեթի` 58
Սամցխե -Ջավախք ` 62
Ռաճա -Լեչխումի և Քվեմո Սվանեթի` 19
Ներկայումս Վրաստանում վարակի 31 295 ակտիվ դեպք կա, 5 671 մարդ բուժվում է կլինիկաներում, 226 -ը ՝ արհեստական շնչառության կարիք ունի:
Ընդհանուր առմամբ` համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 419,534 դեպք, 382,393 մարդ ապաքինվել է, 5,820 -ը ՝ մահացել:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դրականության ցուցանիշին, ապա վերջին 14 օրվա ընթացքում դրականությունը 6.78% է, վերջին 7 օրվա ընթացքում `7.34%: