Վրաստանում մասնագետները չեն բացառում, որ երկրում պետք է սահմանափակումներ մտցվեն ՝ կորոնավիրուսային վարակի տարածման կտրուկ աճի ֆոնին:
Համաճարակաբաններն ասում են, որ այս շաբաթ ուշադիր հետևելու են պատվաստումների տեմպերին և վարակների քանակին: Ասում են` ընթացիկ շաբաթը որոշիչ է լինելու` ինչպես պատվաստումների, այնպես էլ վարակվածների թվի գնահատման և հաջորդ օրերի կանխատեսման առումով: Նոր արգելքներից խուսափելու ելքը` ավելի շատ պատվաստված մարդիկ, դիմակի օգտագործում` հատկապես փակ տարածքներում, մարդաշատ վայրերից, հարսանիքներից, խնջույքներից, մասսայական այլ միջոցառումներից խուսափում:
Վրաց մասնագետների կանխատեսումները հուսադրող չեն, վարակն ակտիվանում է, հիվանդների թիվը կաճի:
Վրաստանում պանդեմիայի ողջ ընթացքում գրանցվել է վարակի մոտ կես միլիոն դեպք, ապաքինվել է մոտ 400 հազարը, մահացել է 5 768-ը:
Վրաստանում այժմ կորոնավիրուսի դժվար չորրորդ ալիքն է շրջանառվում: Օրական գրանցվում են կորոնավիրուսային վարակի ավելի շատ դեպքեր, քան երրորդ ալիքի պիկի ժամանակ էր:
Համաճարակաբանները վարակի նման աճը կապում են կորոնավիրուսի նոր շտամների տարածման հետ: Վրաստանում շրջանառվում է բրիտանական շտամը, հնդկական կամ դելտա շտամը, ինչպես նաև դելտա-+-ը: