Վրաստանի այն քաղաքացիները, որոնք սովորել կամ սովորում են այլ երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններում` առնվազն 75 օր, կարող են ուսումը շարունակել տանը` հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը:
Վրաստանում ուսումը շարունակելու համար նրանք պետք է հանձնեն ընդամենը մեկ քննություն, որը կանցկացնի Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը:
Գրանցումը սկսվել է հուլիսի 15 -ին, կտևի մինչև օգոստոսի 6-ը` ժամը 18:00-ն: Դիմորդները պետք է դիմումի և փաստաթղթերի հետ միասին դիմեն Քննության և գնահատման ազգային կենտրոն: Հայտերը կարող են ուղարկել նաև gancxadebebi@naec.ge էլ. հասցեին:
Քննությունը հաջող հանձնելու համար անհրաժեշտ է հավաքել առնվազն 23 միավոր: Դիմումի ձևը հասանելի է ՝ հասցեով:
Քննությունների և գնահատման ազգային կենտրոնը արտերկրում սովորող և Վրաստանում ուսումը շարունակելու ցանկություն ունեցող ուսանողների համար քննություններ է անցկացնում 2019 թվականից: