Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ քննարկել ավիափոխադրումների վերականգնման հարցը: ՌուսականՏԱՍՍ լրատվականի համաձայն, լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը:
«Մենք պատրաստ ենք սա քննարկել: Կարծում եմ, որ վաղ թե ուշ այդ խնդիրը կլուծվի», — մեջբերել է Կարասինը:
Կարասինը նաև հայտնել է, որ հույս ունի հանդիպում անցկացնել Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին: Նրա խոսքով` նմանատիպ շփումները լավ արդյունքներ են բերում գործնական, այդ թվում՝ հումանիտար և տրանսպորտային հարցերի լուծման գործում, ուստի` շարունակելու են աշխատել։
Հիշեցնենք՝ 2019 թվականի հունիսին Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաներից հետո ՌԴ նախագահի հրամանագրով հուլիսի 8-ից արգելվեցին ուղիղ ավիաչվերթները Վրաստանի և Ռուսաստանի միջև: