Վրաստանի նախկին վարչապետ, այժմ արդեն ընդդիմադիր գործիչ Գիորգի Գախարիան շարունակում է այցելել երկրի տարբեր շրջաններ:
«Վրաստանի համար» կուսակցության նախագահը հանդիպումներ է անցկացնում երկրի արևմտյան շրջաններում և արդեն մի քանի գրասենյակներ է բացել տարբեր քաղաքում:
Գիորգի Գախարիան հանդիպել է աջակիցների հետ և խոսել
իր առաջիկա ծրագրերի մասին: Նրա խոսքով Վրաստանում ստեղծված քաոսը պետք է ավարտվի և դա կարող է անել միայն իր թիմը:
«Մենք ոչ մեկի դեմ չենք պայքարում: Մենք միայն և միայն ցանկանում ենք աշխատել հանուն այս երկրի և այս երեխաների հաջող ապագայի: Ավարտվել է կեղծ խոստումների ժամանակը, վեճերի, հայհոյանքների ու ծեծի ժամանակը: Այս քաոսը այս պետության մեջ պետք է ավարտվի և դա ոչ ոք չի ավարտի մեզանից բացի», — ասել է Գախարիան, հավելելով, որ կարևորագույն հարցերը պետք է լուծվեն տեղի բնակչության մասնակցությամբ: