Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով՝ Վրաստանում հարսանիքներն առանց այդ էլ արգելված են, սակայն այդ սահմանափակումը չի պահպանվում, ուստի կառավարությանը առաջարկվել է էլ ավելի խստացնել վերահսկողությունը:
Նրա խոսքով` երկրում հարսանիքների և հոգեհացերի անցկացման վերահսկողությունը կխստացվի:
Ինչ վերաբերում է արդեն ծրագրված համերգներին և փառատոներին, Գամկղրելիձեն ասել է, որ եթե հանդիպումները պաշտոնապես որոշվեն, խորհուրդ կտրվի դրանց մասնակցելու իրավունք տալ միայն պատվաստված կամ թեստավորված անձանց:
«Հիվանդությունների վերահսկման կենտրոնի առաջարկությունն է, որ ցանկացած հավաքներում, սեմինարներում, համաժողովներում, համերգներում և այլն, թույլատրվի միայն երկու անգամ պատվաստված, կամ թեստավորված անձանց մուտքը», — ասել է Գամկղրելիձեն: