Իսրայելը Վրաստանը ներառել է «կարմիր գոտու» ցուցակում: Սա այն երկրներն են, ուր կորոնավիրուսային վարակի տարածման բարձր մակարդակ է պահպանվում:
Իսրայելի քաղաքացիներին հուլիսի 30-ից արգելվել է Վրաստան այցելել (բացառությամբ հատուկ դեպքերի): Տեղեկատվությունը տարածում է Վրաստանում Իսրայելի դեսպանությունը: Իսրայելը «կարմիր գոտու» ցուցակը վերանայում է շաբաթական կտրվածքով: Եթե Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը բարելավվի, «համապատասխան սահմանափակումները կթուլացվեն կամ կչեղարկվեն»:
Ավելի վաղ Իսրայելի իշխանությունները Վրաստանը ավելացրել էին «նարնջագույն գոտու» ցուցակում: Այս երկրներից վերադառնալուց հետո բոլոր քաղաքացիների համար` այդ թվում պատվաստվածների և առողջացածների, երկշաբաթյա կարանտինը պարտադիր է:
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ Իսրայելն այն երեք երկրներից մեկն է, որի քաղաքացիներն ամենաշատ այցերն են կատարում Վրաստան: Այս տարվա հունիսին Վրաստանը Իսրայելից 15 837 այցելու է ունեցել: Ընդհանուր առմամբ, հունիսին միջազգային ճանապարհորդները կատարել են 116.6 հազար այց 104,6 հազարը` `զբոսաշրջային: