Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հիշեցնում է` երկրում ընդհանուր իրավիճակը մեծ ուշադրություն է պահանջում, վարակի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: Միևնույն ժամանակ, ոլորտի մասնագետը բացառում է հերթական սահմանափակումների հնարավորությունը, քանի որ, ըստ նրա` առողջապահության ոլորտը պատրաստ է սպասվող աճին:
«Ես բացառում եմ լոքդաունի վերադարձը և խիստ սահմանափակումներն` առաջիկա օրերին: Անձամբ ես դա չեմ պաշտպանում, և, որքան գիտեմ, կառավարությունը նույնպես չի աջակցում դրան: Բիզնեսներ բացվեցին, մարդիկ վերադարձան բնականոն կյանք: Վարակի աճը սպասելի է, և անհրաժեշտ է համապատասխանել այն ստանդարտներին, որոնք ունենք այժմ: Դիմակ կրել սահմանափակ տարածքներում և մարդաշատ վայրերում, ինչպես նաև խստացնել հսկողությունը սահմանային անցակետերում: Այսօր իրավիճակը կրիտիկական չէ, մենք հաջողությամբ բուժվելու ենք: Մենք ունենք ռեսուրս ` հաջողությամբ դիմակայելու այսօրվա իրականությանը, և նույնիսկ մի փոքր ավելին», — հուսադրել է Թենգիզ Ցերցվաձեն: