Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղով հուլիսի 22-ի համար լրացուցիչ գնացք է նշանակվել` հայտնում են Վրացական երկաթուղի ընկերությունից:
Ընկերությունից նշում են, որ ամռան ընթացքում Վրաստանի սևծովյան հանգստավայրեր մեկնող ուղևորահոսքի նկատելի աճ է գրանցվել:
Թբիլիսիից լրացուցիչ գնացքը կմեկնի 07: 20-ին, իսկ Բաթումից `տեղական ժամանակով 14: 40-ին: Տոմսերն արդեն վաճառքում են:
Համաճարակաբանները ուղևորներին կոչ են անում պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված կանոնները և ճանապարհորդել միայն դիմակներով:
Ամռանը Թբիլիսի-Բաթումի-Թբիլիսի երթուղով գնացքները երթևեկում են ամեն օր:
Գնացքների գրաֆիկի մասին`
Վրաստանի երկաթուղին սկսեց գործել. գնացքների գրաֆիկը հրապարակված է