Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնից հայտնում են` բաց տարածքներում դիմակ կրելը որոշ դեպքերում կրկին պարտադիր կդառնա:
Կորոնավիրուսի` վերջին օրերի անհանգստացնող վիճակագրությունը ստիպել է վերանայել որոշ մեղմացումներ: Օրինակ` այսուհետ բաց տարածքում ևս դիմակ կրելը պարտադիր կլինի, եթե մի տեղում 5 և ավելի մարդ կա: Բացի այդ` կենտրոնն առաջարկում է, որ կառավարությունը սկսի դիմել ավելի խիստ մեթոդների:
Հիշեցնենք` բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը վերացվել էր հունիսի 22-ին: Հունիսի 24-ին կառավարությունը համաներում հայտարարեց կարանտինի և դիմակի ռեժիմի խախտման վարչական տուգանքների համար: Այսօր Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն ասել է, որ նման համաներում այլևս «չի կրկնվի»: