«Ալիք Մեդիան» Կանանց հիմնադրամի ու Եվրամիության կողմից ֆինանսավորված «Շրջանային մեդիան՝ կանանց աշխատանքային խտրականության դեմ» նախագծի շրջանակներում հրավիրում է մասնակցելու ԱՆՎՃԱՐ, ԱՌՑԱՆՑ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ:
Լրատվամիջոցների ներկայացուցիչ մասնակիցները տեղեկություններ կստանան այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ «Մեդիայի դերը գենդերային կարծրատիպերի և աշխատանքային հարաբերություններում խտրականության կանխման գործում», «Մեդիան որպես աշխատանքային հարաբերություններում կանանց նկատմամբ սեռական ոտնձգության կանխարգելման գործիք», «Սեռով պայմանավորված խտրականություն` մինչ աշխատանքային պայմանագիրն ու կարիերայի աճ», «Աշխատանքային հարաբերություններում կանանց խտրականության արգելման միջազգային չափորոշիչները» և այլն…
Վեբինարները կվարի Union Freya-ի գործադիր տնօրեն և կանանց աշխատանքային իրավունքների թեմայով դասընթացավար Քեթեւան Մուրղուլիան։
Դասընթացները կանցկացվեն հուլիսի 23-ից օգոստոսի 22-ն ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, երեկոյան ժամերին (առնվազն մեկ ժամ) ԱՌՑԱՆՑ, ZOOM հարթակում:
Աշխատանքային լեզուն վրացերենն է, կլինի հայերեն թարգմանություն։
Դասընթացներին մասնակցել կարող են՝ Քվեմո Քարթլիում և Սամցխե Ջավախքում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված են կանանց աշխատանքային իրավունքների ուղղությամբ գիտելիքների խորացմամբ, կանանց աշխատանքային իրավունքների հետ կապված հարցերի լուսաբանմամբ և այս ուղղությամբ փորձի փոխանակմամբ:
Առաջիկա դասընթացը հուլիսի 23-ին և 25-ին է. օրն ընտրում եք դուք: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2021թ հուլիսի 23-ը։
Մասնակցության համար լրացնել հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/JeJ7X3pPr3uHgAsQ7
Հարցերի դեպքում կապվեք մեզ հետևյալ հասցեով. aliqmediageo@gmail.com