ՀՀ-ի` Վանաձոր և Ալավերդի քաղաքների միջով Վրաստանի սահման տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները կավարտվեն ընթացիկ տարվա աշնանը:
M6 մայրուղու (Վանաձոր-Ալավերդի — Վրաստանի հետ սահման) վերականգնումը ծրագրվում է ավարտել օգոստոսի 31-ին` հայտնում են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Շինարարության արդյունքում կկրճատվի Վանաձորից վրացական սահման հասնելու համար անհրաժեշտ ժամանակը, ճանապարհի թողունակությունը կդառնա օրական 3500 մեքենա՝ նախկին 2800-ի փոխարեն:
Աշխատանքի ժամկետները երկարաձգվել էին` ջրահեռացման լրացուցիչ գծերի և նոր կոյուղագծերի անհրաժեշտության հետ կապված, նաև 2020-ի ճգնաժամով պայմանավորված: Նոր կամուրջ է կառուցվում Հայաստան-Վրաստան սահմանին` սահմանամերձ Դեբեդ գետով: Շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թվականի մայիսին:
90 կմ երկարությամբ M6 մայրուղին վերանորոգվում է ` Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով` 51 միլիոն եվրոյի չափով: Այս միջոցներն օգտագործվում են ճանապարհի և թունելների նորոգման համար, մի շարք հատվածներում երկշերտ ճանապարհն ընդլայնվում է ՝ դառնալով մեքենաների համար նախատեսված երեք գոտիով ճանապարհ:
Կարդացեք նաև`
Մեկնարկել են Սադախլո-Բագրատաշեն անցակետի կամրջի կառուցման աշխատանքները