Մահացած օպերատորին թմրանյութ վաճառելու փաստով մեկ անձ է ձերբակալվել

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ մեկ անձ բերման է ենթարկվել` «TV Pirveli»- ի օպերատոր Լեքսո Լաշքարավային և նրան ուղեկցող անձանց «հերոին» տեսակի թմրանյութ վաճառելու կասկածանքով:

Հանցագործությունը ենթադրում է ազատազրկում`  8-ից 20 տարի ժամկետով:

Հետաքննությունը պարզել է, որ 1987 թվականին ծնված  Պ.Ա.-ն անօրինականորեն զբաղվել է թմրանյութերի վաճառքով և 2021 թվականի հուլիսի 10-ին Թբիլիսիի ծայրամասային` Փոնիչալա թաղամասում  հենց նա է  վաճառել հերոին տեսակի թմրամիջոց  TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշքարավային և նրան ուղեկցող անձանց:

Որպես իրեղեն ապացույց` մեղադրյալի անձնական խուզարկության ժամանակ առգրավվել է չորս պայուսակում փաթեթավորված թմրանյութ, իսկ նրա բնակարանում կատարված խուզարկության ժամանակ ՝ երեք փաթեթում  փաթեթավորված  խոշոր չափի թմրանյութ:

Թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահպանման և իրացման հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով:

Հիշեցում`

Վրաստանի ՆԳՆ-ն չի բացառում, որ օպերատորը մահացել է թմրանյութերի ազդեցությունից

Մահացած օպերատորի փաստաբանը քննության հետ կապված կասկածներ ունի