Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հուլիսի 19-ին կժամանեն Վրաստան: Նրանք կմասնակցեն Բաթումիի միջազգային համաժողովին:
Շառլ Միշելը անհատապես կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Անհատական հանդիպումներից հետո Միշելը ելույթ կունենա Բաթումիի միջազգային համաժողովում, այնուհետև համատեղ հանդիպում կանցկացնի Զուրաբիշվիլիի, Զելենսկիի և Սանդուի հետ, որը նույնպես կավարտվի համատեղ մամուլի ասուլիսով: