Վրաստանում պահպանվում է համաճարակային բարդ իրավիճակը

Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Հուլիսի 16-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1653 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 384 387  է: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 466 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 362 957 մարդ:

Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 5 516:

Դրականության վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 4,31%, վերջին 7 օրվանը՝ 4,67%:

Հուլիսի 16-ի տվյալներով՝ Վրաստանում լրիվ պատվաստվել է 126 171 քաղաքացի, մեկ անգամ է պատվաստվել 208 028 քաղաքացի: