Եվրամիությունը Վրաստանի իշխանություններին կոչ է անում` թափանցիկ և անկախ հետաքննություն անցկացնել հուլիսի 5-ին ԼԳԲՏ երթի օրը ծեծի ենթարկված օպերատորի մահվան կապակցությամբ:
Այս մասին Բրյուսելում կայացած ամենօրյա ճեպազրույցում հայտարարել է Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն:
«Այն, ինչ տեսանք Վրաստանում, իրադարձությունների ծայրահեղ անբարենպաստ զարգացում է` հատկապես` օպերատորի մահը: Հետևաբար, կարևոր է, որ իրականացվի նրա մահվան հանգամանքների անկախ, թափանցիկ հետաքննություն: Եթե խոսենք Թբիլիսիում Արժանապատվության երթի շուրջ բացասական իրադարձությունների մասին, ապա արդեն հայտարարել ենք, որ փոքրամասնություններին պատկանող մարդկանց իրավունքներն ու ազատությունները պետք է հարգվեն», — ասել է պաշտոնյան` տեղեկացնելով, որ ԵՄ-ի եւ Վրաստանի միջեւ համագործակցությունը գնահատելիս հաշվի են առնվելու վերջին իրադարձությունները: