Մետրոպոլիտ Անտոնը գտնում է, որ լրագրողներն արժանի են ծեծի: Այս մասին նա ասել է` մեկնաբանելով հուլիսի 5-ի բռնություններն ու օպերատոր Լեքսո Լաշքարավայի մահը:
Բարձրաստիճան հոգևորականը Վրաց պատրիարքարանի պատասխանատվությունը չի տեսնում բռնությունների մեջ, ընդհակառակը` լրագրողներին է մեղադրում պոռնկություն խրախուսելու մեջ:
«Դուք եք սպանել (խմբ.` նկատի ունի օպերատոր Լեքսո Լաշքարավային), սա է ձեր պատասխանատվությունը: Դուք գիտեք, որ պատասխանատու եք նրա մահվան համար»:
Հայր Անտոնը լրագրողներին մեղադրել է նաև «մեծամասնության արժանապատվությունը վիրավորելու» մեջ, քանի որ նրանք «բռնություն են գործադրում մեծամասնության դեմ»:
Լրագրողի հարցին` «նկատի ունեք, որ մենք արժանի՞ ենք ծեծվելու»` քահանան պատասխանել է ՝ այո, ծեծվելը ձեզ դուր է գալիս:
Լուսանկարը` Netgazeti-ի էջից
Հիշեցում`