Վրաստանի կառավարության փետրվարի 25-ին կայացած նիստի ընթացքում հաստատվել է «Աշխատանքային պարտականությունները իրականացնելիս աշխատակցի առողջությանը հասցված վնասի դիմաց փոխհատուցման կարգը»:
Այս մասին տեղեկանում ենք «News.ge» պարբերականից: Ըստ փոփոխութան` սոցիալական օգնության իրավունք են ստանալու այն անձինք, ովքեր Ժինվալիի շինարարական բաժնում դատական կարգով ստացել են մասնագիտական հիվադության վերաբերյալ եզրակացություն: Տուժածների նկատամբ միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով` պատրաստվել է Վրաստանի կառավարության որոշմանը համապատասխան ծրագիր, որի համաձայն` վերոնշյալ անձինք դրամական փոխհատուցում կստանան` աշխատանքային պարտականությունները իրականացնելիս ստացած առողջական վնասների դիմաց: