Սմաթֆոնների (խելախոսների) օգտատեր վարարոդները այսուհետ հատուկ ծրագրի միջոցով կարող են ցանկացած պահի էվակուատոր կանչել։ Հեռախոսների համար նախատեսված ծրագիրը կազմել են «Idevelopers» և «Flash studio» ընկերությունները, որոնց ներկայացուցիչների խոսքով, ծրագրի արդյունավետությունը դրա պարզության մեջ է։ Հեռախոսահամարը նշելու անհրաժեշտություն վարարոդները կունենան միայն առաջին անգամ օգտվելիս։
Հավելվածից օգտվելու համար բավական է միայն ունենալ ինտերնետ կապի հնարավորություն և ակտիվացնել օգտատիրոջ գտնվելու վայրը արձանագրող ծառայությունը։ Տեղեկացնում է «Business week» շաբաթաթերթը: