«Վրաստանում վերջին զարգացումները բխում են Ռուսաստանի շահերից», — այս մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարը:
Ռատի Բրեգաձեի խոսքով՝ Վրաստանը շատ մոտ է ՆԱՏՕ-ին, և ռազմավարական գործընկերների հետ համագործակցությունը երբեք այդքան սերտ չի եղել, որքան հիմա:
«2024 թվականին Վրաստանը պատրաստվում է պաշտոնական դիմում ներկայացնել ԵՄ-ին անդամակցելու համար: Ո՞ւմ շահերից է բխում Վրաստանը ներկայացնել այնպես, կարծես այստեղ մարդու իրավունքները չեն պաշտպանվում, այդպիսի հարձակում իրականացնել Պատրիարքարանի վրա: Իհարկե, դա բխում է Վրաստանի համար անբարյացկամ՝ Ռուսաստանի շահերից: Այդ պատճառով մենք կարող ենք շատ բաներ քննարկել», — ասել է Ռատի Բրեգաձեն: