Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր Լեքսո Լաշքարավայի ընտանիք, ցավակցել հարազատներին.
«Սա մեծ ողբերգություն է` երկրի ու ինձ համար, որպես նախագահ, չխոսեմ արդեն ընտանիքի մասին: Ամեն ինչ պետք է հետաքննվի, մեղավորները` պատիժ կրեն»:
Ավելի վաղ օպերատորի մահվան առթիվ ցավակցական ուղերձ էր հրապարակել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, նա ևս կատարվածը «ողբերգություն» էր անվանել, խոստանալով, որ սկսված հետաքննության արդյունքում կարճ ժամկետում հասարակությանը նոր տեղեկատվություն կտրամադրվի:
Մահվան ենթադրյալ պատճառը տրոմբոէմբոլիան է` ստացած վնասվածքներից հետո: Քրեական գործը բացվել է ստանդարտ` ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Հասարակության մի մասը գտնում է, որ Վրաստանի իշխանությունը պետք է պատասխան տա կատարվածի համար: Հասարակական սեկտորը գտնում է, որ անկարգությունների օրը ոստիկանությունը պատշաճ չի կատարել պարտականություններն ու չի ապահովել տեղում լուսաբանող լրատվամիջոցների անվտանգությունը:
Շուտով Վրաստանի կառավարության դիմաց կառավարության ու ՆԳՆ-ի հրաժարականի պահանջով հանրահավաք կմեկնարկի:
Լուսանկարը` Լաշքարավայի ֆեյսբուքյան էջից