Դմանիսիի շրջանի Սամեբա գյուղում վերջերս հաճախացել են երկրաշարժերը, գյուղը դարձել է հանրային ուշադրության առարկա: Նախօրեին օրինակ 3-4 բալ ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցվել:
Վրաստանի սեյսմիկ ծառայության պարզաբանմամբ` Ջավախեթին սեյսմիկ ակտիվ շրջան է, քանի որ բացի տեղանքին բնորոշ տեկտոնական ակտիվությունից` այստեղ նաև հետհրաբխային ակտիվություն կա: Միայն հունիսին և հուլիսի 8 օրերին Ջավախեթիի լեռնաշղթայում 1,115 թույլ երկրաշարժ է եղել:
Այստեղ հանգած հրաբուխներ կան, ու մասնագետների համար զարմանալի չէ, որ տեղանքում պարբերաբար մագմատիկ ակտիվություն է նկատվում: Երբ մագման շարժվում է, երկրաշարժ է բերում: Ըստ սեյսմիկ ծառայության` տեղանքն անդադար հետազոտվում է, քանի որ այդ պրոցեսները կարևոր են` անալիզի տեսանկյունից: Բնակչության համար սա վտանգ չի ներկայացնում: