Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան ներկայացրել է 2017 թվականի բյուջեի առաջին ծրագիրը: Նարմանիան հայտարարել է, որ Թբիլիսիի 2017 թվականի բյուջեն կկազմի 800 միլիոն լարի: Քաղաքապետը խոսել է հիմնական առաջնահերթությունների մասին, որոնցից ամենակարևորը հանրային տրանսպորտի զարգացումն է: Բյուջեից այս ոլորտին տրամադրվելու է 62 միլիոն լարի, ինչը 2 անգամ ավելի է 2016 թվականի համեմատ: Նախատեսվում է մետրոյի վագոնների արդիականացնում և որոշ կանգառների բարելավում: Իսկ մինչ 2017 թվականի վերջ, Թբիլիսի կբերվի եւս 143 միավոր «MAN» մակնիշի ավտոբուսներ:
Երկրորդ կարևոր առաջնահերթությունը, ըստ քաղաքապետարանի, ճանապարհային ենթակառուցվածքների արդիականացումն է, ինչի համար կհատկացվի 85,5 միլիոն լարի: Նարմանիան նաև խոսել է վթարային տների վերանորոգման մասին: Ծրագրին հատկացվելիք ֆինանսական միջոները կմնան նույնը: