Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1043 նոր դեպք, մահացել՝ 20 հիվանդ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 373 728: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Մեկ օրում ապաքինվել է 841 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 357 090:
Կորոնավիրուսից երկրում ընդհանուր առմամբ 5 415 մահ է արձանագրվել: