Վրաստանում երկրաշարժ է արձանագրվել

Հուլիսի 7-ին, ժամը  22:20-ի սահմաններում, 3.2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Դմանիսիից 24 կմ հարավ-արևմուտք Սամեբա գյուղի մոտակայքում, հայտնում է Իլյայի պետական ​​համալսարանի երկրագիտության ինստիտուտը:

Սա Սամեբա գյուղում նույն օրը տեղի ունեցած երկրորդ երկրաշարժն է, առաջինը տեղի է ունեցել 15: 08-ին և դրա ուժգնությունը կազմել է 3,1 բալ:

3,9 բալ ուժգնությամբ երկրաշարժը վերջին անգամ ցնցել էր Դմանիսիի Սամեբա գյուղը հուլիսի 6-ին, դրանից առաջ ևս. մի քանի օրերի տարբերությամբ այստեղ պարբերաբար գրանցվում են ցնցումներ։

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել