«Պաշտպանի’ր մեդիայի անվտանգությունը», «Հետաքննի’ր», «Մի’ խոչընդոտիր մեր աշխատանքին». այս գրություններով պաստառներով այսօր՝ հուլիսի 7-ին Վրաստանի կառավարության շենքի մոտ են հավաքվել վրաստանյան լրագրողները: Լուռ ցույցը կազմակերպել էր «Վրաստանի լրագրողական էթիկայի խարտիան»:
Ցույցը կրել է «Հանուն անվտանգ մեդիամիջավայրի» խորագիրը: Մասնակիցներն այս ակցիայով իրենց բողոքն են արտահայտել վերջին օրերին ռադիկալ որոշ խմբերի կողմից լրավտամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ նպատակաուղղված բռնությանն ու կոչ արել պատասխանատվության ենթարկել բռնարարներին:
Հիշեցնենք, որ հունիսի հինգին, ռադիկալ ուժերը բռնություն են գործադրել 53 լրագրողի նկատմամբ:
Լուսանկարները՝ Էթիկայի խարտիայի էջից