Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով, բնակարան ձեռք բերելը խթանելու համար ընտանիքը նոր ծնված երեխայի համար կօգտվի հիփոթեքային վարկի համաֆինանսավորումից:
Նախարարի խոսքով՝ «Արտադրիր Վրաստանում» ծրագիրը կտրամադրի հիփոթեքային վարկի արդարացի համաֆինանսավորում այն ընտանիքների համար, ովքեր կունենան նորածին երեխա և կցանկանան բարելավել կյանքի պայմանները և բնակարան գնել:
Առաջին և երկրորդ երեխայի համար ընտանիքը կստանա 5-8 տոկոս համաֆինանսավորում, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար` 8 տոկոս:
«Այս պահին առաջին կամ երկրորդ երեխաների համար համաֆինանսավորումը կկազմի առնվազն 6%, իսկ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաների համար 8%, ինչը նշանակում է, որ տոկոսների մեծ մասը վճարելու է պետությունը: Սա ապագային միտված ծրագիր է», — հայտարարել է Նաթիա Թուրնավան:
Նրա խոսքով՝ ծրագիրը կմեկնարկի առաջիկայում: