Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ, երեկ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ վարչական կարգով ձերբակալվել է 100 անձ:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ ձերբակալվածներից 68-ը ազատ է արձակվել ստորագրությամբ, իսկ 32-ը մնում է ժամանակավոր մեկուսարանում:
Երեկ «Պալիտրանյուսի» լրագրողին հարվածելու և մասնագիտական գործունեության անօրինական կերպով խանգարելու մեղադրանքով ձերբակալվել է 1989 թվականին ծնված Ի. Ղ.-ն: