Մենք դատապարտում ենք հուլիսի 5-ին Վրաստանում քաղաքացիական ակտիվիստների, հասարակության անդամների և լրագրողների վրա հարձակումները: Վրաստանի առաջնորդներն ու իրավապահ մարմինները պարտավոր են պաշտպանել խոսքի և հավաքների ազատության սահմանադրական իրավունքը և բռնություն գործադրողներին ձերբակալել», — այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը:
Ըստ նրա, վրացիներն իրավունք ունեն արտահայտել իրենց տեսակետները նույնիսկ այն ժամանակ, երբ այդ տեսակետները համարվում են ոչ ժողովրդական կամ վիճելի:
«Վրացիները, ինչպես նաև ամբողջ աշխարհի մարդիկ, իրավունք ունեն արտահայտելու իրենց տեսակետները, նույնիսկ եթե դրանք կարող են համարվել ոչ ժողովրդական կամ վիճելի որոշակի համատեքստում, և մենք հիշեցնում ենք Վրաստանի քաղաքական առաջնորդներին, իրավապահ մարմիններին և հաստատություններին այն պարտավորությունների մասին, որ նրանք պաշտպանեն բոլորին, ովքեր օգտագործում են իրենց սահմանադրական իրավունքը, պաշտպանեն լրագրողներին ովքեր օգտագործում են մամուլի ազատության իրավունքը, և հանրայնորեն դատապարտեն բռնությունը»,- հայտարարել է Փրայսը:
Նրա խոսքով, Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը համատեղ հայտարարություն է ստորագրել այլ երկրների դեսպանությունների հետ, այդ իսկ պատճառով տեսակետը հայտնում են նաև ԱՄՆ-ի համակարծիք գործընկերները: