Այսօր՝ ժամը 20:00-ին Թբիլիսիում բողոքի ակցիա կանցկացվի: Բողոքի ակցիան կազմակերպել են մի շարք ընդդիմադիր կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ:
«Գիրչի — ավելի ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի խոսքով, երեկ տեղի ունեցածի վրա չի կարելի աչք փակել: Նա կատարվածը երկրի համար աղետ է համարում:
«Սա լավ պլանավորած հատուկ գործողություն էր: Սա խավար է, որը խանգարում է այս երկրի առաջաընթացին: Ոչ մի կապ չունի, թե որ կուսակցությունն եք հավանում, սրանք սովորական զոմբիներ են, որոնց մեծացրել են, որպեսզի նման դեպքերում օգտագործեն: Եթե ինչ որ բան ուզում եք այս կյանքում, եթե իրոք սիրում եք ձեր երեխաներին, ձայն հանեք և այսօր ժամը 20:00-ին դուրս եկեք Ռուսթավելիի պողոտա»,- ասել է Ջափարիձեն:
Հիշեցնենք, որ նախօրեին նախատեսված արժանապատվության քայլերթը չեղարկվեց: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն են՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր: Ռադիկալ խմբերի գործողություններն ու կոնտրակցիան լուսաբանելիս, աշխատանքային պարտականություններն իրականացնելիս ՆԳՆ-ի տվյալներով բռնություն է գործադրվել 53 լրագրողի նկատմամբ:
Լուսանկարը՝ Ալիք Մեդիայի արխիվից
Հարձակումներ լրագրողների վրա, անկարգություններ. ռադիկալ խմբերը՝ ԼԳԲՏ անձանց դեմ «պայքարում»