Վրաստանն Ավստրիայից 5000 դոզա Astrazeneca պատվաստանյութ է նվեր ստացել։ Այս մասին սոցցանցում գրում է Ավստրիայում Վրաստանի դեսպան Քետեւան Ցիխելաշվիլին` հայտնելով, որ պատվաստանյութն արդեն Թբիլիսիում է:
«Շատ շնորհակալություն Ավստրիայի կառավարությանը ՝ մեր գործընկերներին և ընկերներին այս օգնության և համերաշխության համար: Սա բարեկամության կարևոր ժեստ է, որը մենք շատ ենք գնահատում », — գրել է Ցիխելաշվիլին: