«Հնդկական շտամն» արդեն խաղացող է դարձել ասպարեզում` ասում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:
Տեղական հեռուստաալիքի եթերով նա ասել է, որ բրիտանական և հնդկական շտամները հանգեցրել են շատ ավելի ծանր և մահացու դեպքերի:
«Հնդկական շտամը», որ 20 տոկոս արդեն ունենք, ասպարեզում լուրջ խաղացող է: Այն 50% -ով ավելի արագ է տարածվում, քան բրիտանականը և հանգեցնում է ավելի ծանր դեպքերի: Եթե այցելեք կլինիկաներ, ես ամեն օր գնում եմ այնտեղ, և առանց համակարգված վերլուծության, կտեսնեք, որ ծանր հիվանդները շատացել են: Նրանք են, որ կախված են թթվածնով և վերակենդանացման բաժանմունքի հիվանդներն են: Երրորդ ալիքի ընթացքում մահացության ավելի բարձր մակարդակը` երկրորդ ալիքի հետ համեմատած, պայմանավորված է նրանով, որ բրիտանական և ապա նաև հնդկական շտամները մեզ ավելի ծանր և մահացու դեպքեր են պատճառել», — ասել է Ցերցվաձեն: