Փոկայեցի 17-ամյա Վարոս Տերտերյանը նախօրեի երեկոյան մի քանի ընկերների հետ հանգստի է եղել Փարվանա լճի մոտ: Այս մասին Ալիքի հետ զրույցում ասաց Փոկայի բնակիչներից մեկը:
Ըստ նրա` ժամը 23:00-ի սահմաններում երիտասարդը ջուրն է մտել` լողանալու, ու հոսանքն անմիջապես տարել է նրան` ընկերների աչքի առաջ: Տղաները փորձել են փրկել, բայց չի հաջողվել: Վարոսի մարմինը գտել են միայն լուսադեմին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ Ողբերգական դեպքի մանրամասները պարզվում են:
Ըստ մեր զրուցակցի` Փարվանայի ջրում նման դեպք վերջին 2 տասնամյակում չի եղել։
Հիշեցնենք`
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։