Նախօրեի ուշ երեկոյան Նինոծմինդայի շրջանի Փարվանա լճում երիտասարդ է խեղդվել` հայտնում է Նոր ռադիոկայանը։ Ըստ աղբյուրի՝ մահացածը 17-ամյա Վ.Տ.֊ն է։ Հուլիսի 2-ին 23: 00-ի սահմաններում է լիճ մտել։ Մարմինը լճից դուրս են բերել ջրասույզները: Վ.Տ.-ն Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի բնակիչ է:
Գլխավոր լուսանկարը NOR-ի արխիվից։