Վրաստանում 2021 թվականի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, գնաճի մակարդակը կազմել է 0.7%, իսկ տարեկան գնաճը՝ 9.9%: Գնաճի նման բարձր տեմպ վերջին անգամ գրանցվել է 2011 թվականի հունիսին, երբ տարեկան գնաճը կազմել է 10%:
Ըստ Geostat- ի՝ տարեկան գնաճի վրա ամենամեծ ազդեցությունը պայմանավորված է եղել սննդամթերքի, տրանսպորտի և բնակարանների գների աճով: Բարձրացել են նաև հյուրանոցային և ռեստորանային ծառայությունների, ինչպես նաև ալկոհոլի և ծխախոտի գները:
Հիշեցնենք, որ մայիսին տարեկան գնաճը կազմել է 7,7%, իսկ ապրիլին և մարտին՝ 7,2%: