Տեսանյութ. ՆԳՆ ձերբակալել է անձի, ով տղամարդուն ստիպում էր ողորմություն խնդրել Թբիլիսիի փողոցներում

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը թրաֆիքինգի մեղադրանքով ձերբակալել է մեկ անձի: Նրան սպառնում է 7-ից 12 տարվա ազատազրկում:

Գերատեսչության տեղեկատվությամբ, ձերբակալվածը տղամարդուն նվաստացնելով, չարաշահելով ու սպառնալով, կիրառելով ֆիզիկական բռնություն՝ ստիպել է ամեն օր ողորմություն խնդրել Թբիլիսիի տարբեր փողոցներում:

«Մեղադրյալը Ն.Ա.-ի կողմից նշված եղանակով հավաքված գումարը յուրացնում էր», — ասվում է ՆԳՆ-ի հայտարարությունում:

Ներքին գործերի նախարարությունը հրապարակել է նաև ձերբակալվածի և բռնության զոհ դարձած տղամարդու հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: