Այսօր Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան հրաժարական տվեց: Օրեր առաջ «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունների համաձայն, ԿԸՀ-ի նախագահին, խորհրդարանն ընտրելու է ձայների 2/3-ով:
Օրենքի համաձայն, եթե ԿԸՀ-ի նախագահն ընտրվում է խորհրդարանի լրիվ կազմի առնվազն 2/3-ի աջակցությամբ՝ նրա լիազորությունների ժամկետը կսահմանվի 5 տարով, իսկ եթե չստանա 100 պատգամավորի աջակցություն ապա նորընտիր նախագահը ԿԸՀ-ն կղեկավարի 6 ամսով:
ԿԸՀ-ի նախագահի թեկնածուն կարող է լինել 25 տարեկանից բարձր Վրաստանի քաղաքացի, ով անկուսակցական է, ունի բարձրագույն կրթություն, տիրապետում է Վրաստանի պետական լեզվին և ունի առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ:
ԿԸՀ-ի նախագահի թեկնածությունը խորհրդարանին ներկայացնում է երկրի նախագահը: