Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հաստատեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Ընտրական բարեփոխումներին աջակցել է 86 պատգամավոր: Դեմ են քվեարկել երեքը` անկախ պատգամավոր Թակո Չարկվիանին և «Ազգային շարժում» խմբակցության անդամներ Նատո Չխեիձեն ու Ռոստոմ Չխեիձեն:
Խորհրդարանական ընդդիմությունից ընտրական փոփոխություններին չեն աջակցել «Միացյալ Ազգային շարժում. Իշխանությունը միասնության մեջ է» և «Լելոն Վրաստանի համար» խմբակցությունները:
Ընտրական բարեփոխումների արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում աճում է համամասնական բաժինը, և մեծամասնական ընտրությունների համար սահմանվում է 40% անցողիկ շեմ:
Ընտրական հանձնաժողովը համալրվելու է 8 + 9 պարիտետի սկզբունքով: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրվելու է նոր կանոնների համաձայն: Ընտրական վարչակազմը ներգրավվելու է բոլոր երեք մակարդակներում` 7` մասնագիտական և 9-ը` կուսակցության կողմից նշանակված անդամներով: Բացի այդ, ԿԸՀ նախագահի տեղակալի պաշտոնում կլինի ընդդիմադիր ներկայացուցիչ:
Նախագիծը նախատեսում է նախընտրական քարոզչությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակում, վարչական ռեսուրսների օգտագործումն արգելող նոր կանոն: Օրինագծում անդրադարձ է կատարված նաև ընտրատեղամասից 100 մ հեռավորության վրա ընտրողների տեղաշարժը խոչընդոտելու արգելքին:
Կօգտագործվեն էլեկտրոնային տեխնոլոգիաների, ինչպես նաև տեղամասերի 10% -ի պատահական վերահաշվարկման սկզբունքը:
Օրինագծի համաձայն՝ բողոքները կներկայացվեն էլեկտրոնային եղանակով, իսկ խախտման մասին արձանագրություն կազմելուց հրաժարվելը կբողոքարկվի:
Վեճերն ու վերահաշվարկները վերահսկելու համար կստեղծվի ԿԸՀ խորհրդատվական խումբ: