Այսօր՝ հունիսի 28-ին, Վրաստանի խորհրդարանում կանցկացվի արտահերթ նիստ, որի հիմնական թեման վարչապետի ներկայացրած զեկույցն է: Նիստին նախարարների հետ միասին կմասնակցի նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Արտահերթ նիստին ելույթներ կունենան հանձնաժողովների, խմբակցությունների, քաղաքական խմբերի և մեծամասնության անդամները: Ինչպես նաև հայտարարություններ կանեն առանց խմբակցության պատգամավորները:
Վարչապետը զեկույցը խորհրդարան ներկայացրեց հունիսի 25-ին` գարնանային նստաշրջանի վերջին լիագումար նիստին, սակայն կանոնակարգով նախատեսված բոլոր ընթացակարգերը հնարավոր չեղավ անցնել, այդ պատճառով որոշում կայացվեց նիստը շարունակել այսօր:
Արտահերթ նիստը կսկսվի այսօր՝ ժամը 13: 00-ին:
Հունիսի 25-ի զեկույցում Վրաստանի վարչապետը 11 խոստում է տվել, մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝
Վրաստանի կառավարության նոր խոստումները. Ի՞նչ է ենթադրում 10-ամյա զարգացման ծրագիրը