Մեր քաղաքականության կարևորագույն հաղթանակը մեր միջնորդությամբ ու ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու համաձայնությունն է` ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` խորհրդարանում ամենամյա զեկույցը ներկայացնելիս։ Սա աննախադեպ իրադարձություն է, որ ընդգծում է մեր հատուկ դերը` տարածաշրջանում խաղաղության ապահովման հարցում։
Ըստ կառավարության ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի պատերազմը ողջ տարածաշրջանին որոշ դժվարությունների առաջ է կանգնեցրել։ Վրաստանի համար էական է հարեւան երկրներում խաղաղությունն ու կայունությունը։
Ղարիբաշվիլին խորհրդարանի ամբիոնից ևս մեկ անգամ շնորհակալություն է ասել պատերազմող երկրների առաջնորդ Փաշինյանին և Ալիևին` պատրաստակամություն հայտնելով շարունակել գործել` ի նպաստ համընդհանուր խաղաղության ու կայունության։