Շենգենյան գոտու անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները Լեհաստան ժամանելուց հետո պարտավոր են տասնօրյա կարանտին անցնել` իրենց հաշվին:
Այս մասին հայտնում է Լեհաստանում Վրաստանի դեսպանությունը: Լեհաստանի սահմանը հատելու կանոնները փոխվել են հունիսի 24-ից: Այժմ PCR թեստի տրամադրումը չի ազատում ժամանող քաղաքացիներին պարտադիր կարանտինից:
Լեհաստանի սահմանը հատելիս քաղաքացիները պետք է սահմանապահներին մանրամասն տեղեկություններ ներկայացնեն բնակության վայրի մասին (որտեղ են ինքնամեկուսացվելու) և հեռախոսահամար թողնեն:
Սահմանը հատելուց մեկ շաբաթ անց կարելի է անել PCR կամ հակագենի թեստ: Բացասական արդյունքի դեպքում կարանտինի տևողությունը կարող է կրճատվել: Թեստի արդյունքները պետք է ուղարկվեն Լեհաստանի համաճարակային տեսչություն:
ԵՄ-ի կողմից ճանաչված պատվաստանյութերով ( Pfizer-BioTech, AstraZeneca, Moderna, Johnson&Johnson) լիովին պատվաստված քաղաքացիները ազատվում են կարանտինից: Պատվաստումը պետք է արված լինի այցից առաջ ոչ շուտ, քանի 2 շաբաթ: 12 տարեկանից ցածր երեխաները նույնպես կարանտինից ազատվում են, եթե նրանք ճանապարհորդում են ԵՄ-ում արտոնված պատվաստանյութով պատվաստված ծնողների հետ:
Ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները պարտավոր են ներբեռնել և օգտագործել «Kwarantanna domowa» հավելվածը: