Վրաստանում մանդատներից հրաժարվող կուսակցությունը կկորցնի պետական ֆինանսավորումը

Խորհրդարանը 79 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ ընդունեց և հաստատեց կուսակցությունների ֆինանսավորման օրենսդրական նախաձեռնություն:

Օրենսդրական փաթեթի համաձայն, մանդատներից հրաժարվող կուսակցությունը կորցնում է բյուջեի ֆինանսավորումը և մի շարք կանոնադրական արտոնություններ: Օրենսդրական փաթեթը «Վրացական երազանքի» նախաձեռնությունն է:

Օրինագծի համաձայն, կուսակցությունը կորցնում է պետբյուջեից ֆինանսավորում ստանալու իրավունքը, եթե կուսակցության կողմից ընտրված խորհրդարանի իրական անդամների թիվը կրճատվի իր ստացած մանդատների առնվազն կեսով:

Ինչպես նաև, առաջիկա 6 օրացուցային ամիսների ընթացքում կուսակցությունը չի ստանա բյուջեի ֆինանսավորում, եթե իր առաջադրմամբ ընտրված խորհրդարանի անդամների կեսից ավելին չմասնակցեն հերթական լիագումար նիստերի կեսից ավելիին:

Օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի փետրվարի 1-ից: