Վրաստանում վերացվում է այսպես կոչված պարետային ժամը: Համապատասխան որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ստեղծված միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
Որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:
Հիշեցնենք, որ Վրաստանում գիշերային ժամերին տեղաշարժի արգելք էր սահմանափակվել շուրջ յոթ ամիս առաջ ` վիրուսի տարածումը կանխելու համար: