«Միացյալ ազգային շարժում»-ը ապագա խորհրդարանում հնարավոր է ներկայացված լինի երկու խմբակցությամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Իրմա Նադիրաշվիլին: Նրա խոսքով, մոտ օրերս տեղի կունենա «Միացյալ ազգային շարժման» խորհրդարան անցած անդամների հանդիպումը, որի ընթացքում պարզ կդառնա թե ինչ տեսքով ներկայացված կլինի կուսակցությունը խորհրդարանում: «Նախնական որոշմամբ խորհրդարանում կներկայանանք 2 խմբակցությամբ, սակայն սա էլ վերջնականապես որոշված չէ: Հստակ է մի բան, Միացյալ ազգային շարժման անդամները պատրաստվում են օգտագործել իրենց քվոտաները հանձնաժողովներում, պատվիրակություններում, այս կերպ հնարավորինս կիրառելով խորհրդարանական բոլոր լծակները Իվանիշվիլիի դեմ»,- հայտարարել է Նադիրաշվիլին: