Պետք չէ իլյուզիաներ ստեղծել, թե Փաշինյանին ընտրելով ՀՀ-ն արևմտամետ իշխանություն կունենա. փորձագետ

Քաղաքագետ Գիորգի Կանաշվիլին սոցիալական ցանցերում գրառում է արել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի հետ կապված: Նրա խոսքով, իմաստ չունի մտածել, որ ընտրելով Փաշինյանին, Հայաստանը կունենա արևմտամետ իշխանություն.
«Ինչո՞ւ է ընտրություններում հաղթել Փաշինյանը.
երևի երեք հիմնական պատճառ կա.
  1. Փաշինյանին գերադասեցին Քոչարյանից, Սարգսյանից ու այսպես կոչված «անցյալի ուրվականներից»
  2. Ղարաբաղի պատերազմի պարտությունը, ինչպես երևում է, միայն Փաշինյանի հետ չեն կապում: Այսինքն այն, որ երկիրն այս պատերազմին պատշաճ կերպով չէր պատրաստ, սրանում հատուկ բաժինը վերագրել են նախկին իշխանություններին:
  3. Ապագան ավելի շատ Փաշինյանին են վստահում, քան որևէ այլ մեկին (այս կետը առաջինից է բխում)

Հ.Գ. չարժե իլյուզիաներ ստեղծել, թե Փաշինյանի հաղթանակով արևմտամետ Հայաստան կստանանք: Արտաքին քաղաքականության մեջ, մեծ հավանականությամբ, փոփոխություններ չեն լինի: Փաշինյանի ու Հայաստանի մեծ հաջողությունն այն կլինի, որ այս թարմացված մանդատով նա Հայաստանի հանրությանը կազատի կոռուպցիայից, նեպոտիզմից, կլաններից ու այլ խնդիրներից, Հայաստանը կարող է դարձնել Եվրոպական տիպի երկիր»,- գրում  է Կանաշվիլին:

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։

Այլ նյութեր
Close

Սաակաշվիլիին դեռևս արգելված է հեռախոս օգտագործել. Բեքա Բասիլայա

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Բեքա Բասիլայան լրագրողներին տրամադրած տեղեկության մեջ ասել է, որ իր խնդրանքը բավարարել են և Սաակաշվիլիին տրամադրել են հեռուստացույց և...