Վրաստանի ծովափնյա Բաթումի քաղաքում համերգային ծրագրով հանդես կգա աշխարհահռչակ «Aerosmith» ռոք խումբը: 2017 թվականի համերգային ծրագրի մասին խումբը հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում, որտեղ Եվրոպական մի շարք քաղաքների շարքում նշվում է նաեւ Բաթումին։ Ըստ առկա տեղեկատվության, «Aerosmith»-ը համերգային ծրագրով հանդես կգա Բաթումիի «Black Sea Arena» դահլիճում, 2017 թվականի մայիսի 20-ին: Հիշեցնենք, որ նորակառույց համերգասրահի բեմում 2016 թվականի ընթացքում արդեն իսկ ելույթ են ունեցել այնպիսի հայտնի կատարողներ, ինչպիսիք են Կրիստինա Ագիլերան, «Scorpions» խումբը և այլոք: