Վրաստանի հանրային պաշտպանն անհիմն է համարում «պարետային ժամն» ուժի մեջ թողնելու` իշխանությունների որոշումը: Այս մասին օմբուդսման Նինո Լոմջարիան ասել է Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նիստում:
Օմբուդսմանը կարծում է, որ միջգերատեսչական համակարգող խորհուրդը պետք է հանրությանը տրամադրի տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է «պարետային ժամը» ազդում կորոնավիրուսի տարածումը զսպելու վրա.
«Չնայած, 2021 թ. մարտի դրությամբ համաճարակի հետ կապված մի շարք սահմանափակումներ հանվել են, Վրաստանի կառավարությունը չի տրամադրել որոշակի գիտական մեթոդի վրա հիմնավորված հիմնավորում և չի բացատրել, թե ինչու է անհրաժեշտ` պահպանել գիշերվա տեղաշարժի արգելքը »:
Վրաստանում գիշերը տեղաշարժի արգելքն ուժի մեջ է անցյալ տարվա նոյեմբերից: Ավելի քան վեց ամիս շարունակ պարետային ժամը սկսվում էր 21: 00-ին, ավարտվում` 05: 00-ին, մայիսին տեղափոխվեց` 23: 00-ին, իսկ հունիսի 1-ից տևողություն սահմանվեց մինչև 04: 00-ն:
Վրաստանի տարբեր շրջանների և քաղաքների բնակիչները պարբերաբար բողոքի ցույցեր են անցկացնում `պահանջելով չեղյալ հայտարարել պարետային ժամը, կամ դրա տևողությունը կրճատել:
Գիշերը տեղաշարժի սահմանափակման խախտման համար տուգանքի չափը ֆիզիկական անձից 2 հազար լարի է (մոտ 651,5 դոլար), իրավաբանական անձից ` 10 հազար լարի: