Իրակլի Կոբիխաձեն կեղծ լուր ու շահարկում է որակել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մասին խոսակցությունը:
Վրացական լրատվամիջոցներն ակտիվորեն քննարկում են, թե Կոբախիձեին պաշտոնում կփոխարինի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Լրագրողները չեն բացառում, որ Կոբախիձեն, ով ներկայումս իշխող կուսակցության հիմնական դեմքն է, ընդմիշտ կհեռանա քաղաքականությունից: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ նախատեսվում է նրան նշանակել Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում:
«Սա շահարկում է: Նրանք նաև ասում էին, թե կուսակցության համագումարը պետք է լինի հունիսի 20-ին, ինչն անհավանական է: Կեղծ լուրերը պետք է գոնե մի փոքր համոզիչ լինեն», — ասել է Կոբախիձեն:
Կոբախիձեն հիշեցրել է, որ նախորդ տարիների ընթացքում հենց ինքն էր համակարգում իշխող կուսակցության նախընտրական արշավը` յուրաքանչյուր ընտրությունից առաջ` ասելով, որ բացառություն չեն լինի 2021 թվականի աշնանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
42-ամյա Իրակլի Կոբախիձեն Վրացական երազանքի նախագահի պաշտոնում է նշանակվել այս տարվա հունվարին, այն բանից հետո, երբ կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հրաժարվեց քաղաքականությունից: 2011 թվականից Կոբախիձեն «Վրացական երազանքի» գործադիր քարտուղարն է: 2016-2019 թվականներին նաև Վրաստանի խորհրդարանի նախագահն էր, բայց սկանդալով հեռացավ այս պաշտոնից ՝ Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հանդիպումից և «Գավրիլովյան գիշեր» -ից հետո: