Բոլնիսիում ձերբակալվել է տղամարդ, ով մեղադրվում է կնոջը ծեծելով սպանելու մեջ:
Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ հունիսի 12-ին Բոլնիսիի Նախիդուրի գյուղում, վեճի ընթացքում տղամարդը ֆիզիկական բռնություն է գործադրել կնոջ նկատմամբ, ինչի հետևանքով կինը կորցրել է գիտակցությունն ու հիվանդանոց հասնելուն պես մահացել:
Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն թեժ հետքով:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 11 պրիմա-117-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ընտանիքի անդամի նկատմամբ առողջությանը նպատակաուղղված վնաս հասցնել, որն հանգեցրել է մահվան։ Հանցագործության համար նախատեսված է 7-9 տարվա ազատազրկում։